Ներքին 3 տարի առաջ - 13:43 15-10-2022

Խոտանված համախբվածությամբ հայկական հանրությունը այլևս ապրում է զուգահեռ իրականության մեջ․ նախկին պատգամավոր

ԱԺ իշխանական նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Խոտանված համախբվածությամբ հայկական հանրությունը այլևս ապրում է զուգահեռ իրականության մեջ, ավելին՝ 44-օրյա ծանր պատերազմը և դրա արդյունքները մեզանում մերկապարանոց դարձրեցին նաև պետականության համար առավել վտանգավոր արատներից թերևս ամենագլխավորը՝ մոլեգնող տգիտությունը:

18 դ. ֆրանսիացի փիլիսոփա-մատերիալիստ Քլոդ Հելվեցիուսը նշել է, որ ցանկացածը, ով ուսումնասիրում է ժողովրդական աղետների պատմությունը, կարող է համոզվել, որ դժբախտությունների մեծ մասը տգիտության արդյունք է:

Տգիտությունը՝ անգետության ագրեսիվ ինքնահաստատման ձևն է, որն ի սկզբանե մերժում է իմացությունը, թշնամաբար և կասկածանքով վերաբերվում դրան, իսկ հետո մարտական անգթությամբ պարտադրում ինքն իրեն:

Տարածաշրջանում, և մասնավորապես Հայաստանի շուրջ արագացված ձևով ընթացող աշխարհաքաղաքական զարգացումները էլ ավելի ցցուն են դարձնում մեր առջև ծառացած մարտահրավերները:

Չենք կարող հաղթահարել մեր առջև հառնած խնդիրները՝ առանց հանրային նպատակի ձևակերպման, կրթական ու հոգևոր նշաձողերի բարձրացման, հայկականության գերակայության, բացառապես պետական շահի սպասարկման, քաղաքական կեղծ կատեգորիաների և պատրանքների չեղարկման, մեր ներսում ատելության վերացման, օտարապաշտության բացառման և այլ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում