Ներքին 3 տարի առաջ - 12:27 15-10-2022

Վահան Քերոբյանը գործուղվել է Չեխիա

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը գործուղվում է Չեխիա։ Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:

Նախարարի հետ Չեխիա կմեկնեն նաև Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը:

Պատվիրակությունը հոկտեմբերի 16-18-ը կգործուղվի Պրահա՝ «Աշխարհատնտեսական մարտահրավերներ և հնարավորություններ» համաժողովին մասնակցելու նպատակով: