Ներքին 3 տարի առաջ - 09:18 11-10-2022

Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 3323 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 3-ից 10-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3323 խախտում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 40 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 36, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 1 վարորդ։ 17 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 2-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 83-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Երկու վարորդ տուգանվել են վարելիս ծխելու համար։

«Անցած հինգշաբթի ՃՈ 2-րդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Աշտարակ քաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն և վերը նշված 3323 խախտումից շուրջ 40-ը հայտնաբերել են հենց Աշտարակ քաղաքում»,- հայտնում են ՀՀ ոստիկանությունից՝ հավելելով, որ նմանօրինակ միջոցառումները պարբերական են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում