Ներքին 3 տարի առաջ - 15:01 10-10-2022

Մատիցինն ու Կովալչուկը ՀՀ նախագահի հետ հանդիպմանը շեշտել են Ծաղկաձորում միջազգային չափանիշներով մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար Օլեգ Մատիցինի և Բելառուսի Հանրապետության սպորտի և տուրիզմի նախարար Սերգեյ Կովալչուկի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, ողջունելով հյուրերին, Վահագն Խաչատուրյանը գոհունակությամբ նշել է, որ իրենց՝ մայիսին կայացած հանդիպումից հետո սպորտի ոլորտում համագործակցությունն արդեն իսկ տվել է իր արդյունքները՝ Ծաղկաձորի սպորտային համալիրներում տարվող աշխատանքների առումով:

Ռուսաստանի և Բելառուսի սպորտի նախարարները նախագահին են ներկայացրել փոխգործակցության առկա և նախատեսվող ծրագրերը և շեշտել միջազգային չափանիշներին համապատասխան մարզասպորտային ճամբար ունենալու կարևորությունը՝ մասնավորապես Ծաղկաձորում, որտեղ բնակլիմայական պայմանները բարենպաստ հնարավորություններ են ապահովում:

Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել բազմաշերտ համագործակցությունը և՛ փորձի փոխանակման, և՛ խորհրդատվական ուղղություններով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի