Ներքին 4 տարի առաջ - 20:15 09-10-2022

Առաջին քայլը իշխանափոխությունն ու ոչ ստանդարտ կառավարման մոդելի ստեղծումը պիտի լինի

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը գրում է.

«Նախորդ շաբաթ շատ տարբեր շրջանակների հետ խոսելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված վիճակից մի քանի եզրահանգումներ եմ կարող անել.


1. Շփոթի մեջ ենք ոչ միայն մենք հայաստանաբնակներս, այլև ողջ սփյուռքը՝ անկախ դիրքավորումից։

2. Տարբեր միջոցառումները որոնք առաջին հայացքից քաղցկեղով հիվանդին մորֆին սրսկելու տպավորություն են թողնում, միևնույն ժամանակ նպաստում են 1-ին կետով նշված շփոթի վերացմանը։

3. Ցավոք հայկական աշխարհի կոմպակտության պատճառով, գրեթե բոլորը բոլորին գիտեն, գրեթե բոլորն ինչ որ պատճառով ինչ որ մեկին չեն վստահում։ Պետք է մի պահ մոռանալ ու հստակեցնել 1-2 ընդհանուր օրակարգային կետեր ու գնալ առաջ՝ մի կողմ դնելով նախկին մանր անհամաձայնությունները։

4. Լինել ներողամիտ (բացառությամբ ներկա իշխանության կարկառուն 10-20 հոգու նկատմամբ), որի շնորհիվ մոտենալ այնպիսի վիճակի, որ գնանք առաջ ու քիչ հետ նայենք՝ հետո կհասկանանք ու կդատենք պարտության հեղինակներին։

Օրինակ գրեթե միշտ քննադատելով Ռուբեն Վարդանյանին Տաթևի, կամ Դիլիջանի, կամ իր կուսակցության Նոյեմբերյանի սխալների համար, հիմա իր (շատերի կարծիքով կասկածելի) Արցախ տեղափոխվելու քայլը կարծում եմ կարիք ունի ավելի լայն հանրային աջակցության կամ կուզեք գոնե քննարկման։ Հասկանանք, վերջը դա լուծում է՞, կարող ա էլի մարդիկ պիտի գնան այնտեղ։


Էս ցաքուցրիվ մտքերի արդյունքում կարծում եմ քաղաքական հավակնություն ունեցողները, նույնիսկ (իմ պես) քաղաքական հավակնություններ չունեցողները պետք է փորձեն գլուխ բերել յուրահատուկ մի #վերհառնում -ի պլան, որի առաջին քայլն (ցանկացած գնով) իշխանափոխությունն ու ոչ ստանդարտ կառավարման մոդելի (անցումային կառավարություն կամ նման բան) ստեղծումը պիտի լինեն ու գնանք առաջ...

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում