Ներքին 4 տարի առաջ - 20:23 08-10-2022

30 տոկոսի չափով բարձրացել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը. Թադևոս Ավետիսյան

«Ճիշտն ասած՝ լուցկին այն ապրանքը չէ, որ էական ազդեցություն ունենա, ինձ թվում է՝ դա Հայաստանում չի արտադրվում, ներկրվում է, երևի ներկրման գինն է ավելացել»։ Այս մասին Օragir.news-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, տարիներ շարունակ չթանկացող, լուցկու գնի բարձրացմանը։

Խոսելով առաջին անհրաժեշտության ապրանքների գների բարձրացումից՝ Ավետիսյանը նշեց, որ նախորդ տարվա ինը ամիսների համեմատ՝ այս տարի նկատելի գնաճ կա։

«Ավելի շատ խնդրահարույց է առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը, և իրականում արդեն սննդամթերքի գնի մոտ 15 տոկոս աճ ունենք այս տարվա ինն ամիսներին՝ նախորդ տարվա ինն ամիսների համեմատ, բայց դրանից ավելի շատ՝ մոտավորապես 30 տոկոսի չափով բարձրացել է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, սա է մտահոգիչ, այս պարագայում պետք է փաստենք, որ ըստ էության՝ առաջին ինն ամիսներին սոցիալական նպաստն ու կենսաթոշակները չեն ավելացել, նվազագույն աշխատավարձը չի ավելացել, ամենամեծ հարվածը ստացել է հենց սոցիալապես անապահով խավը»,- ասաց նա։

Ավետիսյանի խոսքով՝ այն բարձրացումները, որ հաջորդ տարի ավելացնելու են, բացարձակ համարժեք չեն գնաճին։

«Ի տարբերություն տարածաշրջանի երկրների՝ տարածաշրջանի երկրներում, այդ թվում մեր հարևան Վրաստանում, Ռուսաստանում այս տարի առնվազն երկու անգամ բարձրացրել են նպաստների և կենսաթոշակի չափերը։ Հատկապես Ռուսաստանը հետևում է գնաճին, գնաճի չափով մի փոքր էլ ավելի, բարձրացնում է սոցիալական նպաստների, թոշակների և աշխատավարձի չափը։ Նպատակն այն է, որ գնաճը չունենա հնարավորություն էլ ավելի խորացնելու սոցիալական խնդիրներն ու աղքատությունը։ Մեր երկրում այդպես չէ, և դրա հետևանքներն էլ, ցավոք սրտի, երևում են»։

Խոսելով նվազագույն աշխատավարձի սպառողական զամբյուղ հարաբերակցության մասին՝ տնտեսագետն ընդգծեց. «Մեր երկրում էլ ավելանում են աշխատող աղքատների թիվը։ Նույնիսկ նվազագույն աշխատավարձը մեկ մարդու մինիմալ ապրելու համար բավարար չէ։ Եթե նույնիսկ բարձրացնում դարձնում են 75000 դրամ, դա մոտ 10 տոկոսով այս պահին առկան նվազագույն սպառողական զամբյուղից ցածր է, իսկ գնաճը շարունակվում է»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում