Արտաքին Ներքին 4 տարի առաջ - 16:00 08-10-2022

Ադրբեջանի ՄԻՊ-ը արձագանքել է Հայաստանի ՄԻՊ-ի հայտարարությանը

Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևան պատասխանել է Հայաստանի ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի հայտարարությանը։ Ինչպես տեղեկացնում են Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակից, Ալիևան Գրիգորյանի հայտարարությունները «անհիմն» է որակել։

Տարածված հայտարարության մեջ նշվել է, որ Ադրբեջանում հայ ռազմագերիների խոշտանգումների մասին Հայաստանի օմբուդսմենի հայտարարությունները «նպատակ ունեն մոլորեցնել համաշխարհային հանրությանը, ինչը բնորոշ է Հայաստանի քաղաքականությանը»։ Հայտարարության համաձայն՝ Սաբինա Ալիևան և գրասենյակի ներկայացուցիչները, առաջնորդվելով միջազգային կոնվենցիաների պահանջներով, մի քանի անգամ այցելել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին:

Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ հայ ռազմագերիներին այցերի ընթացքում հայերենով ներկայացվել են իրենց իրավունքները։

«Հայաստանի քաղաքացիները չեն բողոքել պահման պայմաններից և նրանց նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքից: Բացի այդ նրանց համար կազմակերպվել է միջազգային չափանիշներին համապատասխանող բժշկական օգնություն, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ հեռախոսային կապի պահպանման համար։ Այցելությունների մասին հաշվետվությունները ներկայացվել են միջազգային կազմակերպություններին»,- նշվում է հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՄԻՊ-ը հավելել է, որ նման «կեղծ հայտարարությունները դիտարկում է՝ որպես համաշխարհային հանրության ուշադրությունը Հայաստանի կողմից իրականացված հանցագործություններից շեղելու փորձ»։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հայտարարել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների հարցով փորձել է տեղեկություններ ստանալ իր ադրբեջանցի պաշտոնակցից, սակայն նա իր հետ կապի դուրս չի եկել։ Նա նաև մեղադրել է Ադրբեջանին՝ հայ ռազմագերի նկատմամբ առանձնակի դաժան վերաբերմունքի և հայատյացության դրսևորումների համար։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել