Մամուլ 4 տարի առաջ - 08:31 08-10-2022

Պրահայի հանդիպման արդյունքներն անակնկալի են բերել իշխանականներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պրահայի հանդիպման արդյունքներն անակնկալի են բերել իշխանականներին։ Բանն այն է, որ Պրահա մեկնելուց առաջ Նիկոլ Փաշինյանը նրանց վստահեցրել է, որ Արեւմուտքի եւ հատկապես ԱՄՆ-ի միջնորդությամբ բանակցությունների օրակարգից հանվել է «միջանցք» բառը, եւ դա ԱԽՔ Արմեն Գրիգորյանի ձեռքբերումն է, նա էլ խնդրել է չգործածել այդ բառն առհասարակ։

Սակայն Պրահայից հետո Փաշինյանը հայտարարեց, որ Ալիեւը դեմ է ճանապարհների ապաշրջափակմանը, քանի որ այլ՝ միջանցքային ռեժիմով է ճանապարհ ուզում։ Սա նշանակում է, որ կա՛մ խաղաղության պայմանագիրն ի չիք է դառնում, կա՛մ Ադրբեջանը փորձելու է միջանցքը ստանալ ուժի միջոցով՝ պատերազմով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը