Ներքին 4 տարի առաջ - 23:26 07-10-2022

Անդրեասյանը ընտրվել է միաձայն․ ՔՊ-ն վաղուց էր կանխորոշել ԲԴԽ-ի «անկախ» ընտրությունը

Ինչպես հայտնի է, ԱԺ-ի կողմից ԲԴԽ անդամ ընտրված Կարեն Անդրեասյանն այսօր արդեն ընտրվեց ԲԴԽ նախագահ։ Oragir.news-ին հայտնի դարձավ, որ Անդրեասյանը ընտրվել է միաձայն, այսինքն՝ նրա թեկնածությանը կողմ են քվեարկել բոլոր իրավաբան-գիտնականները եւ դատավոր անդամները, մինչդեռ ընդամենը 7 ձայնը բավարար էր ընտրվելու համար։ Իհարկե, տարակուսելի է, որ ԲԴԽ անդամների մոտ ոչ միայն կասկածներ, անհամաձայնություն չկա Անդրեասյանի թեկնածության շուրջ, այլեւ բարձր վստահությամբ նրան դարձրել են նախագահ։

Բավական է նշել, որ երբ դեռ Անդրեասյանը ընդամենը առաջադրված էր թեկնածու, այն էլ՝ Սահմանադրության դրույթների էության ակնհայտ շրջանցմամբ, նրա կուսակիցները բացահայտ խոսում էին վերջինիս՝ ԲԴԽ նախագահ ընտրվելու մասին, ինչը ԲԴԽ-ի բացառիկ լիազորության տիրույթում է: Այսինքն՝ սա նշանակում է, որ ՔՊ-ն արդեն իսկ կանխորոշել էր ԲԴԽ-ի «անկախ» ընտրությունը և ի սկզբանե ընդգծում է, որ հետագայում ևս որոշումները պետք է կայացնել Կ.Անդրեասյանի հրահանգով՝ որպես վստահելի «պերսոնայի»: Այսինքն՝ շարունակվելու է նույն արատավոր պրակտիկան, ինչ Ջհանգիրյանի օրոք:

Այժմ արդեն Անդրեասյանը ձեռնամուխ է եղել ԲԴԽ-ում կադրային փոփոխություններ իրականացնելուն։ Մեզ հայտնի դարձավ, որ նա թիմ է հավաքում, որ ԲԴԽ-ի աշխատակազմի առանցքային պաշտոններին նշանակումներ անի։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում