Ներքին 4 տարի առաջ - 18:29 07-10-2022

Ինչ բարեփոխման մասին է խոսքը, երբ զինվորին կոպեկ չի տրվում, իսկ պարեկին բարձր աշխատավարձ են տալիս. Համբարձումյան

Կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում որոշվեց 3,6 մլրդ դրամ հատկացնել Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայության գործարկման համար։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը Օragir.news-ի հետ զրույցում, խոսելով ծառայության գործարկմանը այս փուլում հատկացվող գումարից, ասաց. «Դուք փորձում եք այս տականքների որոշումների մեջ տրամաբանություն և օպտիմալ մոտեցում գտնել, հարցը այդ ուղղությամբ եք ձևակերպում, բայց ընդհանրապես հարցի խնդիր չկա։ Այս տականքը մտածում է միայն մարզեր այցերի ժամանակ իրենց անվտանգությունը ապահովելու մասին»։

Խոսելով պատերազմական վիճակում երկրում առկա խնդիրների և պարեկային ծառայության գործարկման մասին՝ Համբարձումյանն ասաց. «Զինվորին կոպեկ չի տրվում, պայմանագրայիններին գրոշներ են տալիս, իսկ այդ նույն պարեկայիններին՝ երկու-երեք անգամ բարձր աշխատավարձ․ ի՞նչ պարեկային բարեփոխման մասին է խոսքը։ Ես միշտ ասել եմ, որ սրանց բոլոր գործողությունները գնահատելու համար պետք է առաջնորդվել մի չափանիշով՝ ստորություն, թշնամություն, երկրի կործանում և այլն․ այդ ուղղությամբ փայլուն են աշխատում։ Սրանց չպետք է ասել անգրագետ, ապաշնորհ, անփորձ, սրանք բոլորը կայացած սրիկաներ են՝ երկիրը կործանելու համար, բանակը ոչնչացնելու համար։ Նրանք ոստիկաններին մի քանի մլրդ պարգևավճար են տվել, երբ որ բանակում ոչ զենք կա, ոչ էլ։ Մարդիկ գնում են, գումար են հավաքում, որ շոր, հեռադիտակ առնեն, տանեն»։

«Ի՞նչ բարեփոխման մասին է խոսքը, ի՞նչ բարեփոխում, երբ պարեկներն առանց դիպլոմի են կամ գլուխ են գովում, որ մանկավարժները գնում են պարեկ աշխատելու․ ախր ինչպես կարելի է այդպես մոտենալ..»,- ասաց գեներալ-մայորը։

Դիտարկմանը, որ օրեր առաջ Փաշինյանը կառավարության նիստում ասաց, որ եթե մարդն ամիսներ շարունակ աշխատում է 75000 դրամով, ուրեմն կրթություն չունի, այնինչ պարեկային աշխատակիցները ստանում են դրանից երկու-երեք անգամ ավելի աշխատավարձ, բայց բարձրագույն կրթությունը պարտադիր չ,է Համբարձումյանն ասաց. «Դուք այդ ստահակների խոսքերին լո՞ւրջ եք վերաբերում, ստսհակ է, ստահակ բաներ պետք է խոսի։ Տո ստահա՛կ, մի հատ գնա, տես մանկավարժները՝ բարձրագույն կրթությամբ, և այլ մասնագիտությամբ բարձրագույն դիպլոմ ունեցողները մի քանի տեղ են աշխատում, որ գոյությունը պաշտպանեն, ինչպե՞ս կարելի է այդպես, իրեն բնորոշ հայտարարություն է։ Հիմա ինքը իր ընտանիքով, շրջապատով միլիարդատեր է դարձել, դրա համար էլ այդպես արհամարհական է մոտենում մնացածին»։

Խոսելով իշխանության գորրծողությունների տրամաբանությունից՝ Համբարձումյանն ասաց. «Նրանց գործողություններում պետք է տրամաբանություն փնտրել՝ ոչ թե «սա երկրին օգուտ է», այլ «ի՞նչ պետք է անենք, որ երկրին վնասենք» չափանիշով։ Այս չափանիշով եթե մոտենանք, նրանց բոլոր գործողությունները կդառնան հստակ, ընկալելի, տրամաբանական և հետևողական»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում