Ներքին 4 տարի առաջ - 10:25 05-10-2022

ԱԺ-ն շարունակում է հերթական նիստի աշխատանքը․ քվեարկության է դրվել օրակարգում ընդգրկված 21 հարցերը

Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը։ Խորհրդարանում քվեարկության է դրվել նիստի օրակարգում ընդգրկված 21 հարցերը։

Հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովը քննարկել է «Պետական նպաստների մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խնամքի նպաստ նշանակել ՀՀ-ում բնակության վայրի հասցեով հաշվառում ունեցող եւ մինչեւ երկու տարեկան երեխա խնամող ծնողին` անկախ հաշվառման վայրից եւ վարձու աշխատող լինելու հանգամանքից:

Խորհրդարանում ներկայացվել է ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը շեշտել է, որ նպատակ ունեն մինչև 2030 թվականը Հայաստանի բոլոր երեխաներին ապահովել նախադպրոցական պարտադիր կրթությամբ, ինչպես նաև առնվազն 4 հայաստանյան բուհ ընդգրկել միջազգային վարկանիշային աղյուսակների լավագույն 500-ի մեջ։

Ազգային ժողովում առաջարկել են նաև քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չտրամադրել, պատասխանատվության միջոցներ սահմանել քաղաքաշինության բնագավառում քանդման, ապամոնտաժման աշխատանքները չկատարելու կամ առանց թույլտվության կատարելու դեպքերում։ Առաջարկվել է ներկրվող ցեմենտի համար գործող պետական տուրքը նվազեցնել՝ դարձնելով 2000 դրամ, իսկ ցեմենտի հումքի՝ կլինկերի համար կիրառվող տուրքն առհասարակ հանել։

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությամբ ազգությամբ հայերին հնարավորություն կընձեռվի կրկին ներգրավվել Հայաստանի հավաքականներում։

ԱԺ-ում նաև առաջարկեցին ևս 6 ամսով երկարաձգել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքները։

Հոկտեմբերի 5-ի նիստի եզրափակիչ հատվածում խորհրդարան կժամանեն ՀՀ կառավարության անդամները, որոնք կպատասխանեն պատգամավորների հարցերին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում