Ներքին 4 տարի առաջ - 09:47 05-10-2022

Ծուռ հայելիների կառավարությունում կամ վարչական շրջաննե՞ր, թե՞ քաղաք֊պետություններ

Պետության կառավարումը օրըստօրե ընդունում է իներցիոն բնույթ։ Կենտրոնական իշխանությունը գրեթե չի դիմակայում երկրի գլխավոր անվտանգային մարտահրավերներին։

Մեկ անձի իշխանության պայմաններում քայքայվում է պետական առանց այդ էլ փխրուն ապարատը։
Լուսանկարում Երևանի վարչական շրջաններն են, ընտրանքային` Կենտրոն, Աջափնյակ, Ավան։

Նրանք որպես կենտրոնական կառավարման օբյեկտներ, պետք է ունենային գոնե միանման կառուցվածք, սակայն ավելի շուտ հիշեցնում են հունական քաղաք֊պետություններ, որտեղ Սպարտան, Աթենքը կամ Կորնթոսը հունական էին միայն այնքանով, որ բնակչությունը ազգությամբ հույներ էին։

Կենտրոն վարչական շրջանը ունի 13 բաժին, Աջափնյակ «քաղաք֊ պետությունը» որոշել է, որ իրեն 12֊ն էլ է հերիք, Ավանում 10 բաժին է...

Սա լավագույնս ցույց է տալիս այն քաոսը, որում հայտնվել է Հայաստանը․ ստացվում է, որ ամեն վարչական շրջանի ղեկավար, իր շրջապատից, սիրային արկածներից, նախասիրությունների, ծանծաղ գիտելիքների և կենսափորձի հետևանքով է որոշում իր ղեկավարած կառույցի կառուցվածքը, այն դեպքում, երբ ինքն իրականում ինքնավարություն չունի։



Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի