Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:00 01-10-2022

Ամենամեծ թալանչի Նիկոլ Փաշինյանի վնասները փաստերով․ Էդգար Ղազարյան

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենամեծ թալանչի Նիկոլ Փաշինյանի վնասները փաստերով․

Քարվաճառի շրջանը Ադրբեջանին հանձնելուց հետո, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Ջերմուկ քաղաքը չի ընդգրկել սահմանամերձ համայնքների ցանկում, որպեսզի համայնքի բնակիչներն ազատված չլինեն անշարժ գույքի միասնական հարկից (գույքահարկից և հողի հարկից): Ավելին, 2021 թվականի հունվարի 1-ից, այդ հարկատեսակի դրույքաչափը բարձրացվել է մի քանի անգամ, մասնավորապես հասարակական կառուցապատման ենթակա հողերի համար մինչև 42 անգամ։

Ստացվում է, որ հրետակոծությունից հետո իրենց բնակավայրը լքած հազարավոր ջերմուկցիները ստիպված են Նիկոլ Փաշինյանին նաև հսկայական հարկեր վճարել, անգամ այն հողերի համար, որոնք զավթել են ադրբեջանցիները, որպեսզի նա վայելի կյանքը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ապահով ամառանոցներում։

Լուսանկարներում․ Ջերմուկում հրետակոծված քաղաքացիական նշանակության օբյեկտ, որի համար սեփականատերը հարկեր է վճարում և Նիկոլ Փաշինյանի առանձնատունը, որտեղ նա կյանք է վայելում քաղաքացիների կողմից վճարվող հարկերի հաշվին։


Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին