Ներքին 4 տարի առաջ - 15:17 01-10-2022

Այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ. Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ այս իշխանություններն առաջնորդվում են դեպի սպանդանոց գնացող անասունի հոգեբանությամբ։ Սա անարգանք է սեփական ժողովրդի, պետականության, անկախության նկատմամբ։ Անպատասխանատվություն և հեգնանք 5000-ամյա ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

Անիմաստ է առանձին թեզերով անդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի նախօրեին հնչեցրած հիմարություններին, քանի որ դա, ըստ էության, ոչ այլ ինչ էր, քան կապիտուլյացիայի նախերգանքին նվիրված ելույթ։

Պետք է դիմագրավել Հայաստանին սպառնացող նոր կապիտուլյացիային։ Պատրաստ լինենք ամեն տեղ՝ պետական սահմաններին, մեր քաղաքների փոցներում ու հրապարակներում և հատկապես Երևանում։
Ունենք մեկ ճանապարհ` օր առաջ հեռացնել դավաճանին։
Միություն, Պայքար, Հաղթանակ»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը