Ներքին 4 տարի առաջ - 10:49 30-09-2022

ԳՇ-ն պետք է գործի, այլ ոչ խոսի․ եթե նման խնդիր է դրված, ապա ո՞րն է այն հանրայնացնելու նպատակը


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Շատ տարօրինակ կերպով Գլխավոր շտաբը անընդհատ քարոզչական առաջնագիծ է բերվում, ընդ որում՝ հնչեցվող հայտարարություններն ավելի շատ խնդիրներ և հարցեր են առաջացնում, քան տրվում են հանրությանը հուզող պատասխաններ։

Պաշտպանության նախարարը, տեղակալները չեն խոսում, բայց չգիտես թե ինչու մեկ ԳՇ պետն է զարմանալի հայտարարություններ անում, մեկ իր տեղակալը։

ԳՇ պետի տեղակալն ասում է, թե վերջին հաշվով ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքները վերականգնելու համար, Զինված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը և մենք ինչ անելու ենք, որպեսզի դրան հասնենք:

Գլխավոր շտաբը պետք է գործի, այլ ոչ խոսի։ Եթե նման խնդիր է դրված, ապա ո՞րն է այն հանրայնացնելու նպատակը՝ գործողություն չսկսած տապալե՞լը, թե՞ Ադրբեջանի համար նոր ագրեսիայի հիմք նախապատրաստելը։

ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խախտումներն անթույլատրելի են և բոլոր կարմիր գծերը վաղուց հատված են. սա արդեն բոլորին է պարզ։

Նաև շատ հստակ է, որ այս իշխանությունը ոչ միայն չի կանխելու Հայաստանի անկումը, այլ իր գործողություններով նպաստելու է։
Այս փուլում իշխանությանը օդի ու ջրի պես անհրաժեշտ են նոր քաղաքական զոհեր՝ հանրությանը մատուցելու, իր հետ քաղաքական պատասխանատվություն կրողների շարքերը կտրուկ ընդլայնելու և ճշմարտությունը լղոզելու համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը