Ներքին 4 տարի առաջ - 21:06 29-09-2022

Ադրբեջանը Հայաստանի վրա ռազմական հարձակումը պետք է անհապաղ դադարեցնի. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից (SPD) պատգամավոր Դիտմար Նիթանը ԳԴՀ-ում Հայաստանի դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ հանդիպմանը հաստատել է իր հանձնառությունն առ այն, որ թե՛ Բունդեսթագը, թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն։ Բունդեսթագի պատգամավորն այս մասին տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ։

«Այսօր Բունդեսթագում հանդիպեցի Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։ Մեր դիրքորոշումը համընկնում է. Հայաստանի սահմանների և տարածքի նկատմամբ ոտնձգությունները, որոնք տեղի են ունենում ադրբեջանական ռազմական լայնածավալ գործողությունների արդյունքում՝ անընդունելի են։ Միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությանը ուղղված բանակցությունները՝ ի վերջո հասցեագրելով նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, կարող են հանգեցնել երկու երկրների ժողովուրդների միջև միմյանց կողքի խաղաղ բնակվելուն։ Ես դեսպանին հաստատեցի իմ հանձնառությունը առ այն, որ թ՛ե Բունդեսթագը և թե՛ Դաշնային կառավարությունը պետք է առավել հստակ արձանագրեն, որ հայկական տարածքների նկատմամբ ոտնձգությունները և զինված գործողությունները անընդունելի են և անհապաղ պետք է դադարեն»,- նշել է Դիտմար Նիթանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը