Ներքին 4 տարի առաջ - 10:50 29-09-2022

Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարել է մշտադիտարկել պետբյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ սեպտեմբերի ութին տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու մարզպետները։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։
Օրակարգային հարցերի շարքում եղել է մարզերում ընթացող ինչպես սուբվենցիոն, այնպես էլ պետական բյուջեի միջոցներով համայնքներում իրականացվող ծրագրերը ստուգայցերի միջոցով մշտադիտարկելու հարցը։ Այդ համատեքստում փոխվարչապետը հանձնարարել է հատկապես ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնության շրջանակում իրականացվող աշխատանքները և ընթացքում անդրադառնալ արձանագրված թերությունների շտկմանը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերի համայնքների բյուջեների եկամուտների հավաքագրմանը, ինչպես նաև գյուղատնտեսական սեզոնի ընթացքում հատկապես մթերումների հետ կապված խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր։
Համբարձում Մաթևոսյանն անդրադարձել է նաև սեպտեմբերի 25-ին Հայաստանի 18 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և մարզպետներին հանձնարարել պատշաճ իրականացնել օրենքով վերապահված իրենց լիազորությունները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը