Ներքին 3 տարի առաջ - 21:48 28-09-2022

Երևանի քաղաքապետը հավաստագիր է հանձնել «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» միջոցառման հաղթող թիմին

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի ճեմասրահում «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» միջոցառման հաղթող թիմին հանձնել է հավաստագիր ու մրցանակներ։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։

«Արդեն երրորդ տարին է, ինչ Երևանը միանում է Եվրոպական Միության հայտարարած Կայուն էներգիայի շաբաթվա օրերին: Նախաձեռնության շրջանակում անցկացվել է «Իրազեկ սերունդ՝ կայուն ապագա» խորագրով երկօրյա ուսուցողական միջոցառում, որն իր շուրջն է համախմբել երևանյան տասը դպրոցի 7-9-րդ դասարանների 50 աշակերտի:

«Կայուն էներգիայի շաբաթ» միջոցառման մեկնարկը տրվել է Երևանի Մ․ Նալբանդյանի անվան հ․33 հիմնական դպրոցից: Առաջին օրը աշակերտներին է փոխանցվել կլիմայի փոփոխության, էներգաարդյունավետության, էներգախնայողության, էներգետիկ աուդիտ իրականացնելու վերաբերյալ տեսական գիտելիքներ, անցկացվել կլիմայի փոփոխության վերաբերյալ բլից-հարցում, «Կանաչ այլկերպ» խաղ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ամենաբարձր միավորներ հավաքած հինգ խմբի աշակերտներին Երևանի քաղաքապետարանում հյուրընկալել է քաղաքապետի առաջին տեղակալը:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ Լևոն Հովհաննիսյանն առանձնակի կարևորել է աշակերտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված նմանօրինակ միջոցառումների անցկացումը. «Կարևորելով շրջակա միջավայրի դերը մեր բոլորի կյանքում, ինչպես նաև ներկայում կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների դեմ պայքարը՝ կարծում եմ, որ շատ կարևոր է միջոցառման իրականացումը հենց դպրոցահասակ երեխաների շրջանում։ Վստահ եմ, որ միջոցառումը ձեզ փոխանցել է էներգախնայողության և էներգաարդյունավետության վերաբերյալ արժեքավոր գիտելիքներ, ինչպես նաև էներգետիկ ուսումնասիրության իրականացման արդի հմտություններ»։

Հանդիպման շրջանակում աշակերտները շնորհանդեսի միջոցով գնահատող հանձնաժողովին են ներկայացրել իրենց կատարած աուդիտի արդյունքները, էներգախնայողությանն ու էներգաարդյունավետությանն ուղղված լուծումները, որոնց իրականացման դեպքում կկրճատվի դպրոցի էներգածախսը:

Նշվում է, որ երկրորդ փուլը հաղթահարած աշակերտներին տրվել են մասնակցության վկայականներ ու էկոնվերներ, իսկ ֆիզիկայի ուսուցիչներին՝ շնորհակալագրեր:

Ողջույնի խոսքում քաղաքապետ Սարգսյանը ներկայացրել է համայնքի նախաձեռնած բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք ուղղված են կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը: «Նմանատիպ միջոցառումները միտված են նրան, որ մարդիկ ներդաշնակ լինեն բնությանն ու պահպանելով այն՝ խնամված փոխանցեն սերունդներին: Կյանքի իմաստը այդ շարունակելիությունն է, և վստահ եմ, որ դուք էլ էներգախնայողության ու էներգաարդյունավետության վերաբերյալ առաջարկած ձեր լուծումներով ապագայում ներդրում կունենաք երկիր մոլորակի վրա առաջացող բնապահպանական խնդիրների հաղթահարմանը»,- ընդգծել է քաղաքապետը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ