Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:39 26-09-2022

Կարեն Անդրեասյանը միջազգային գործընկերներին է ներկայացրել վերջին 1 տարում իրականացված բարեփոխումների արդյունքը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել դոնորների համակարգող խորհրդի հանդիպում:

Հանդիպման ընթացքում նախարար Անդրեասյանն անդրադարձ է կատարել Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ իրականացրած լայնամասշտաբ զինված հարձակմանը, ինչպես նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ ցուցաբերած աջակցության համար:

Դիվանագիտական կորպուսի բոլոր ներկա անդամները և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները խորը ցավ են արտահայտել կատարվածի և կորուստների համար, ևս մեկ անգամ հայտնել են իրենց զորակցությունը:

Նախարար Կարեն Անդրեասյանն ընդգծել է, որ չնայած Հայաստանում ստեղծված ներկայիս իրավիճակին՝ Արդարադատության նախարարությունը հետևողականորեն շարունակում է իրականացնել միջազգային գործընկերների աջակցությամբ նախարարության կողմից իրականացվող բազմաոլորտ բարեփոխումային ծրագրերը:

Նախարար Անդրեասյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, դրանց շրջանակներում տեղի ունեցած համապատասխան օրենսդրական փոփոխությունները, ընդունված իրավական ակտերը, ինչպես նաև ընդգծել է ներկայացված ծրագրերի արդյունավետության ապահովման տեսանկյունից՝ համապատասխան կարիքները: Մասնավորապես ներկայացվել են մարդու իրավունքների պաշտպանության, ոստիկանության, հակակոռուպցիոն, սահմանադրական, դատաիրավական, քրեակատարողական ոլորտներում իրականացվող բարեփոխումային ծրագրերը, ինչպես նաև դրանց արդյունքները:

Հանդիպման ընթացքում հանրային կառավարման բարեփոխումների թիմը ներկայացրել է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության ներկայիս փուլային իրականացումը չորս հիմնական ուղղությամբ՝ ռազմավարական պլանավորում, քաղաքականության մշակում, հանրային ծառայություններ, մարդկային ռեսուրսներ և ինստիտուցիոնալ զարգացում, ինչպես նաև մանրամասնել Ռազմավարությամբ յուրաքանչյուր գործողության իրականացման նախանշված ժամկետները:

Միջոցառմանը ներկա են եղել դիվանագիտական կորպուսի և Հայաստանում միջազգային առաքելություն իրականացնող կազմակերպությունների բարձրաստիճան հյուրեր, այդ թվում՝ Միավորված ազգերի կազմակերպության, Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներ:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը
13:07 Ռոբերտ Քոչարյանը դեռ գտնվում է հիվանդանոցում, նրան ձերբակալելու որոշում է կայացվել
13:27 Տիկին Յոլյան, Դուք լսողության հետ խնդիրներ ունե՞ք
08:39 «Հրապարակ». «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը
17:01 Բանակում նման բարդակ չի եղել. իհարկե, նախարարի մեղքն է. հարցում