Մամուլ 4 տարի առաջ - 09:23 24-09-2022

«Մո­տե­ցումն իր էու­թյամբ հա­կա­ար­ցա­խյան է»․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանի ելույթը բավական սուր քննադատության արժանացավ ոչ միայն քաղաքական գործիչների, այլև քաղաքագետների ու այլ փորձագետների կողմից: Մեր աղբյուրները փոխանցում են, որ ելույթն ի սկզբանե ավելի թույլ ու անատամ է եղել, սակայն որոշ «շտկումներ» են արվել վերջին պահին: Այդուամենայնիվ, շատերը այդ ելույթը անբավարար գնահատեցին:

Ի մասնավորի, քաղաքագետ Սուրեն Սարգսյանը երեկ գրառում էր արել, որ Փաշինյանի ելույթից կարելի է երեք եզրահանգում անել. որ իշխանության «Խաղաղության դարաշրջանի» կոնցեպտը մեռելածին էր, որ իշխանությունը տապալել է Հայաստանի պաշտպանության կազմակերպումը, որ իշխանությունը տապալել է դիվանագիտությունն ու բանակցային ողջ գործընթացը: Քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալ յանն էլ «Փաստի» հետ զրույցում նշել է, թե Փաշինյանի մոտեցումը իր էությամբ հակաարցախյան է, կատարելապես հակասում է ԱՀ ամբողջ և ՀՀ-ի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային պետական շահերին:

«ԱՀ-ում, ՀՀ-ում, Սփյուռքում բնակվող մեր հայ ժողովուրդը այսօր ազգային կարևորության մեկ կենսական խնդիր ունի. բոլորիս ուժերի գերլարմամբ պետք է իշխանափոխություն տեղի ունենա: Պետք է կարողանանք իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանն իսկապես գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է թե՛ ՀՀ-ում, թե՛ ԱՀ-ում բնակվող հայության համար»,- ասաց քաղաքագետը: Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նշում է, թե Փաշինյանը փաստացի զբաղված է «գետանցման ժամանակ ձիերին փոխելով», ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:
Անդրադառնալով այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ ոչ միայն ակնարկեց, այլև թիրախային մտքեր արտահայտեց, ըստ որի, ուզում է միջազգային դիտորդական առաքելության խմբեր տեղակայվեն հայ-ադրբեջանական սահմանին, Նահապետյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խոսքը միջազգային խաղաղապահ ուժերի մասին է, իսկ ՄԱԿ-ի մանդատով դրանք ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներն են՝ այլ ստորաբաժանում չկա, կառավարումը, մեծ հաշվով ու չերևացող ձևով իրականացվում է ՆԱՏՕ-ի կողմից։ Փաստորեն, Փաշինյանն այդ ելույթով ՌԴ-ից քաղաքական ապահարզանի առաջին քայլն արեց»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը