Ներքին 4 տարի առաջ - 20:40 22-09-2022

Այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ․ Կարեն Վրթանեսյան

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «2 հայ զինվորականին շրջափակումից դուրս բերելու մասին լուրի տակ բոլոր լրատվամիջոցների էջերում սպասելի ու հասկանալի ցնծություն է։

Բայց այստեղ հարց է առաջանում. «շրջափակումից դուրս են բերել», նշանակում է, որ 9 օր դիրքը պահել են շրջապատված լինելով, այնուհետև ինչ-որ բանակցությունների արդյունքում ադրբեջանցիները հնարավորություն են տվել, որ իրենք դիրքից դուրս գան։
Այսինքն եզրակացնում ենք, որ այդ մի դիրքն էլ է հանձնվել թշնամուն։

Այսինքն՝ այս պահին հրադադար է, բայց մենք շարունակում ենք թշնամուն դիրքեր հանձնե՞լ։ Ոչ թե մեր դիրքը շրջապատած ադրբեջանցին է նահանջում, այլ մեր զինվորին են շրջապատումից դուրս բերում, թողնելով դիրքը ադրբեջանցիներին։
Սխա՞լ եմ հասկացել»։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին