Ներքին 4 տարի առաջ - 16:04 21-09-2022

Պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ . ՀՀ նախագահ

Անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի: Այս մասին նշված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձում:
«Սիրելի ժողովուրդ,

Այսօր Հայաստանի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը մենք նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ պետք է ամեն ակնթարթ տոգորված լինենք մեր ազատությունը, մեր ինքնիշխանությունն ու անկախությունը պահպանելու և պաշտպանելու հաստատակամությամբ:

Անկախության կերտման ու պաշտպանության ուղին դյուրին չէ և այդ ճանապարհին մենք ունենում ենք նաև անդառնալի կորուստներ։ Oրեր առաջ հերթական անգամ մեր մարտիկներն իրենց կյանքը զոհեցին հանուն մեր երկրի անկախության ու հայրենիքի սահմանների պաշտպանության՝ իրենց զոհաբերությամբ ավանդելով ու պարտավորեցնելով բոլորիս լինել միաբան ու հզոր, որովհետև նրանք ընկան հանուն ազատ ու անկախ ապրելու մեր անքակտելի իրավունքի պաշտպանության։ Եվ այսօր մենք խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ։

Սիրելի հայրենակիցներ,

Ոչ երեք տասնամյակ առաջ, ոչ էլ այսօր անկախությունը մեր ժողովրդի համար չի եղել ինքնանպատակ կամ զուտ վերացական մի ձևակերպում, որովհետև երեսունմեկ տարի առաջ այս օրն անցկացվող հանրաքվեն ոչ թե անկախ լինելու կամ չլինելու երկընտրանքի մասին էր, այլ հայ ժողովրդի կայացրած վճռի հաստատագրման նպատակ ուներ: Այդ վճիռն այսօր էլ չի փոխվել՝ անկախ դժվարություններից:

Միևնույն ժամանակ անկախության հանրաքվեից ի վեր, վերջին երեք տասնամյակը գալիս են ապացուցելու մի պարզ ճշմարտություն, որ անկախությունը գործողություն է, շարժում և շարունակական պայքար ու անդուլ աշխատանք՝ հանուն մեր ներկայի, հանուն մեր վաղվա օրվա, մեր զավակների և թոռների անվտանգ, արժանապատիվ ու բարեկեցիկ ապագայի:

Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության 31-ամյակի կապակցությամբ, լիահույս եմ, որ ցանկացած մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելի է մեր հավաքական կամքի ու հավաքական միասնության համար»,- ասված է ուղերձում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը