Ներքին 3 տարի առաջ - 22:39 20-09-2022

Հրշեջները մեկուսացրել են Աբովյանի անձեռոցիկի արտադրամասում բռնկված հրդեհը

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը սեպտեմբերի 20-ին, ժամը 15։40-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Կոտայքի փողոցում գործող անձեռոցիկի արտադրամասում այրվում է թուղթ։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երկու և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին։