Մամուլ 4 տարի առաջ - 09:11 20-09-2022

ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«ՀՀ կրթության տեսչական մարմնի տեսուչները հայտնվել են անհարմար դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սեպտեմբերի 12-16-ն այս տեսչական մարմնի տեսուչների աշխատանքային այցն է նախատեսված եղել դեպի Վայոց ձորի մարզ: Սակայն սահմանային իրավիճակով պայմանավորված՝ նրանց աշխատանքային այցն ընդհատվել է, քանի որ տեսչական մարմնի տեղակալներից մեկը՝ Նարա Հովհաննիսյանը, զանգել եւ հետ է կանչել՝ ասելով, որ «պատերազմ է»: Տեսուչներն, իհարկե, Երեւան են վերադարձել, սակայն հետո վերադարձի պատճառի մասին բացատրագիր գրելու հետ կապված խնդիրներ են ծագել, քանի որ տեղակալը հրաժարվել է՝ նշելով, որ չի կարող բացատրագրում շարադրել պատերազմի մասին, քանի որ հիմքեր չունի:

ՀՀ վարչապետը չի հայտարարել,որ պատերազմ է երկրւմ, հետեւաբար՝ իրավական հիմքեր չկան: Այժմ Վայոց ձորից ժամանակից շուտ վերադարձած տեսուչների բացատրության հարցը մնացել է օդում կախված: «Ժողովուրդ» օրաթերթը, պարզաբանում ստանալու նպատակով, զանգահարեց տեսչական մարմին: Մեր հեռախոսազանգին պատասխանեց տեսչական մարմնի մյուս տեղակալը՝ Ռաիսա Գալստյանը՝ նշելով. «Ուղղակի այդ լրատվությունը լսելով՝ տեսչական մարմնի ղեկավարը անհանգստացել էր. առաջարկել էր տեսուչներին, որ եթե որեւէ բանով կաշկանդված չեն, եւ, եթե որեւէ խնդիր են տեսնում, ապա կարող են վերադառնալ: Տեսչական մարմնի ծառայողները մտածել են, որ եթե դասերը կան, ապա կարող են չվերադառնալ, բայց բոլոր դեպքերում անհանգստությունը մեծ էր, այստեղ լարված էր իրավիճակը, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը նորից զանգել է, եւ նորից առաջարկել՝ վերադառնան: Նրանք վերադարձել են, եւ տեսչական մարմնում քննարկում ենք իրականացրել, իրենք ասել են, որ չեն տեսնում որեւէ խնդիր ու հիմա նորից հետ են գնացել»»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում