Ներքին 3 տարի առաջ - 20:25 16-09-2022

Ի՞նչ եք հակառուսական «տիդիրիտներ» անում․ Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ի՞նչ է պահանջում Հայաստանի շահը։

Ու՞մ տված զենքով է հայ զինվորն այսօր պաշտպանում Հայաստանը։

ՆԱՏՕ՞-ի, թե՞՝ Ռուսաստանի..․

Պարզ է, որ Ռուսաստանի։

Ո՞վ է մեր սպառնալիքը։

Թուրքիան ու Ադրբեջանը։

Ո՞ր ալյանսի մեջ է Թուրքիան.

ՆԱՏՕ՞-ի ,թե՞՝ ՀԱՊԿ -ի։

ՆԱՏՕ-ի անդամ է Թուրքիան։

Բա ի՞նչ եք հակառուսական «տիդիրիտներ» անում, դրա փոխարեն Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի ազդեցության մեծացման դեմ պայքարեք։

Ո՞նց եղավ,որ Ռուսաստանի համար ամենադժվար պահին ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա։

Ո՞ւմ էր դա ձեռնտու։

Ռուսաստանի՞ն…չեմ կարծում։

Արդյոք Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի դիրքերի թուլացումը։

Ոչ եւ հազար անգամ ոչ։

Քանի որ այդ տեղը գրավելու է Թուրքիան։

Վերջ տվեք հակառուսականությանը,դա չի բխում մեր ազգի ու պետության կենսական շահերից»։

Ձեզ գուցե հետաքրքրի