Ներքին 3 տարի առաջ - 21:06 14-09-2022

Առանց սրանց հեռացման որեւէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է. Լեւոն Քոչարյան

Առանց սրանց հեռացման որեւէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ եւ ինքնախաբեություն եմ համարում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ի՞նչ անել

2 օր է՝ մտածում եմ, թե ի՞նչ պետք է անել ու դժվարանում եմ ճիշտ պատասխանը գտնել: Հետո շատերն, իհարկե, կսկսեն հետհայացք գցելով վերլուծել, թե ինչ էր պետք անել, որը չարվեց, եւ ինչ չպիտի արվեր, որն արվել է: Բայց պետք է հասկանալ հիմա, վերլուծելով այս պահին եղած հնարավոր սցենարները եւ դրանց հետեւանքները, առանց հուզականության:

Չեմ ուզում խոսել նրա մասին, որ արդեն քանի տարի է՝ այս աղետի մասին խոսում ենք շատերս, չեմ ուզում խոսել նրանից, թե ինչպես այս մահաբերները շարունակեցին իշխել, չեմ ուզում մեղադրել ժողովրդին, առանձին խմբերի, դաշնակիցներին, այլ խոսել այս պահին այս կետից մեր անելիքներից, գիտակցելով, որ առանց սրանց հեռացման որեւէ դրական փոփոխություն, բեկում ունենալը գրեթե բացառված է, իսկ սրանց հետ համախմբվելու կոչերը իմաստազուրկ եւ ինքնախաբեություն եմ համարում:

Եվ ուրեմն ինչպե՞ս սրանց վռնդել եւ փորձել ազգային կառավարություն ձեւավորելով շտկել իրավիճակը: Եթե սա չեն հասկանում ուժային կառույցները (ՊՆ, Ոստիկանություն, ԱԱԾ), ապա միակ տարբերակը մնում է համաժողովրդական պահանջ ձեւակերպելը, որի համար փողոց պետք է դուրս գան շատ շատերը: Սահմանին ունենալով այս ծանր վիճակը, նման կոչ անելը չգիտեմ՝ ինչ արձագանք կունենա, իսկ իշխանական քարոզչական մեքենան վստահաբար կլծվի համոզելու մարդկանց, որ ընդդիմությունն իբրեւ թե օգտագործելով այս ծանր վիճակը, աթոռակռվով է զբաղված (իհարկե շրջանցելով այն փաստը, որ այս ծանր վիճակի պատասխանատուն իրենց ապիկար դավաճանական կառավարման արդյունքն է) ու հետագա էլ ավելի ցավալի արդյունքների մեղավոր կարգել նման կոչեր անողներին:

Հասկանու՞մ է արդյոք մեր հասարակությունն այս ամենը, պատրա՞ստ է արդյոք դուրս գալ փողոց եւ ստիպել սրանց հեռանալ՝մի կողմ դնելով եկրորդական հարցերը: Բողոքի նախկին ալիքների արդյունքները ցույց տվեցին, որ այնուամենայնիվ լայն շերտերը չէին գիտակցում ահագնացող աղետի հետեւանքները. արդյո՞ք վերջին օրերը փոխեցին դա»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur