Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 19:43 14-09-2022

Իրանին ներքաշում են Ադրբեջանի հետ պատերազմի ու որպես ագրեսոր հարվածում են բոլոր կողմերից․ քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Կարծում եմ, որ պետք է պարզ լինի, թե ինչ է կատարվում։

-Իրանը հայտարարում է, որ վերջին դեպքերն իր դեմ է ուղղված:

- Ռուսաստանն ասում է, որ իրեն Հարավային Կովկասից ուզում են դուրս մղել։

- Բլինքենը շատ մեղմ է բնութագրում Ադրբեջանի ագրեսիան ու ասում է, որ պետք է երկարատեւ խաղաղություն հաստատվի, այսինքն` Հայաստանն ընդունի Արցախը Ադրբեջանի կազմում եւ, բնականաբար ամբողջ Սյունիքը դարձնի թյուրքական միջանցք։
Բոլորը բաց խաղաքարտերով են խաղում։

ԱՄՆ-Բրիտանիա-Իսրայելը Ալիեւին դրդում են պատերազմ սկսել, կամ էլ Հայաստանը հրաժարվում է Իրանի սահմանից (բրյուսելյան բանակցությունների բուն նպատակը), հաջորդ քայլով Հյուսիսային Իրանում ադրբեջանցիների ապստամբություն բարձրացնեն։

Իրանին ներքաշում են Ադրբեջանի հետ պատերազմի ու որպես ագրեսոր հարվածում են բոլոր կողմերից, միջուկային ծրագրի հարցն էլ փակվում է։ Ալիեւին դրա դիմաց մեծ Ադրբեջան են խոստանում, եթե Իրան-Ռուսաստան միացյալ ճակատով չոչնչացնեն Ադրբեջանը (Ուկրաինայում Ադրբեջանին ցույց են տալիս, որ կարող է մարսել դա), մենք ոչինչ չենք ստանում, միայն կորցնում ենք։
Պարզ է, ԱՄՆ, Բրիտանիա զույգը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւը տապալում են, կամ ոչինչ չասող հայտարարություն են ընդունում։

Հ.Գ. Եթե Իրանը փլուզեն, Թուրքիան իր սահմանին 10 միլիոնանոց իրանական Քրդստան է ստանում, որը հենց Թուրքիան հետագայում կփլուզի, բայց դա արդեն մեր հետ կապ չունի»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում