Ներքին 4 տարի առաջ - 15:39 14-09-2022

Պետք է ռազմական դրություն մտցնել և մոբիլիզացիա իրականացնել. Սեյրան Օհանյան

Սահմաներին տեսնում ենք լարվածություն, տարբեր իրադաձություններ հակառակորդի և մեր գործողությունների մասին, բայց երկրի ներսում այդ լարվածությունը չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Եթե երկիրը պատերազմի մեջ է, լավածության ալիքը հավասարաչափ պետք է բաշխված լինի՝ սկսած սահմանից, վերջացած երկրի ղեկավարությամբ»,- ասաց Օհանյանը։
Հարցին՝ ինչպես է գնահատում ստեղծված իրավիճակում զինվորականների գործողությունները, Օհանյանը ասաց․

«Մենք հիմա լսում ենք հակառակորդի իրականացրած հանցագործությունների մասին, ունենք զոհեր և վիրավորներ, իմ տեղեկությւոններով՝ հակառակորդի հարձակման տարածքներում մեր հրամանատարները, զինվորականները հերոսություններ են իրականացնում, նրանց քաջ գործողությունների շնորհիվ է, որ շատ տեղերում իրադրությունը բանակն է վերահսկում։ Բայց մարտական գործողությունները ունենում են նաև թերություններ, որոնք պետք է ներկայացնեն պաշտոնատար անձիք։ Այս պահին ժողովրդին հանդարտության կոչ կանեմ ու կհորդորեի պաշտոնական տեղեկություններին լսեն»։

Այն հարցին՝ արդյոք պետք է հայտարարվի ռազմական դրություն, Օհանյանը ասաց, որ իշխանությունները պետք է գնահատական տան ու որոշեն։

«Իմ անձնական կարծիքով իհարկե պետք է ռազմական դրություն մտցնել և մոբիլիզացիա իրականացնել»,- նշեց Սեյրան Օհանյանը։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
20:24 Նիկոլի համար «արևմտամետությունն» ընդամենը ծխածածկույթ է մարտնչող թյուրքամետությունը քողարկելու համար

Ձեզ գուցե հետաքրքրի