Ներքին 4 տարի առաջ - 21:07 08-09-2022

ԱՄՆ-ում Պապիկյանին ցույց են տվել աշխարհի ամենաուժեղ զենքը

Ինչպես հայտնի է, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը «աշխատանքային այցով», իսկ իրականում անհայտ պատճառներով գտնվում է ԱՄՆ-ում։

Պապիկյանը Լիլիթ Մակունցի ուղեկցությամբ այցելել է Կանզաս նահանգում գործող Սալինայի ուսումնական կենտրոն: Կենտրոնում պաշտպանության նախարարը հանդիպել է Կանզասի ադյուտանտ գեներալ, Ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Դեյվիդ Վեյշարի հետ։ Ըստ հաղորդագրության՝ «Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել Սալինայի ուսումնական կենտրոնում, ծանոթացել ուսումնական գործընթացի, վարժանքների և զորավարժությունների կազմակերպման աշխատանքներին»։

Կից նաև լուսանկար է հրապարակվել, որում երևացող արկղերի վրա դրված է հասարակ փլավքամիչ։ Հավանաբար գեներալ Վեյշարը Պապիկյանին ցույց է տվել, թե ինչպես կարելի է պատերազմի ժամանակ տանը սաղավարտ ու զրահաբաճկոն չունենալու դեպքում այդ փլավքամիչը որպես սաղավարտ օգտագործել (պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կոչ էր անում մարդկանց իրենց տանից սաղավարտով ու զրահաբաճկոնով ներկայանալ կենտրոնական հավաքակայան)։

Չի բացառվում նաև, որ Պապիկյանին այդ փլավքամիչով խաբել են, դա ներկայացրել են իբրև հզորագույն մի զենք, իսկ եթե ամերիկացիները դա չեն արել, ապա չի բացառվում, որ շուտով դա կանի իշխանությունների սիրելի «Perfect TV»-ն, օրինակ՝ թե ինչպես է Սուրեն Պապիկյանը փլավքամիչով հետ բերում Արևմտյան Հայաստանը, կամ այն տալիս Ալիևի գլխին։

Քանի որ պաշտպանության նախարարի Ամերիկայում փլավքամիչ են ցույց տվել, ապա ենթադրել կարելի է, որ վարչապետին էլ այնտեղ հավանաբար գրտնակ ցույց կտային։

Սուրեն Պապիկյանի արկածներն ԱՄՆ-ում շարունակվում են։ Ինչ- Ինչ՝ փլավքամիչ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում