Սպորտ 4 տարի առաջ - 16:38 08-09-2022

Մարտունակ կազմով և նոր համալրումով. «Փյունիկը» սկսում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայում

«Փյունիկը» մեկնարկում է պայքարը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, երևանյան թիմը H խմբի առաջին խաղում հյուրընկալվելու է շվեյցարական «Բազելին»։

Հանդիպումից առաջ կայացել է «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը և ֆուտբոլիստ Սերգեյ Վակուլենկոյի ասուլիսը.

«Լուրջ մրցակից ունենք, կարևոր խաղ է մեզ համար։ Պետք է շատ աշխատենք դաշտում։ Մեզ համար բարդ է լինելու։ «Բազելը» ֆավորիտն է, մյուս մրցակիցների համար էլ մեծ խնդիրներ կստեղծի։ Մենք ունենք պլան, հուսով եմ՝ մեզ մոտ կստացվի։ Պետք է շատ կարգապահ լինենք, միայն թիմային աշխատանքով կարող ենք առավելություն ունենալ։ Մրցակիցը անհատական խաղացողներով ուժեղ է, ունի հարձակման լավ գիծ։ Վերլուծելուց հետո թեորապես հակախաղ ենք գտել։ Գիտենք մրցակցի թույլ կողմերը, կաշխատենք օգտագործել դրանք։ Լուրջ վնասվածքներ չունենք, մարտունակ կազմով ենք»,- ասել է Մելիքյանը։

Եղիշե Մելիքյանի և Սերգեյ Վակուլենկոյի մամուլի ասուլիսը.



Նշենք, որ հանդիպումից առաջ «Փյունիկը» համալրվել է։ Երևանյան թիմին է միացել հարձակվող Դամե Դիոպը։

Սենեգալցի հարձակվողը նախկինում հանդես է եկել սենեգալյան «Տուրե Կունդայում», մերձմոսկովյան «Խիմկիում», Գյումրիի «Շիրակում», չեխական «Սլավիայում», «Ֆաստավ Զլինում», «Բանիկ Օստրավայում» և թուրքական «Հաթայսփորում»: Նրա վերջին թիմը եղել է չեխական «Չեսկե Բուդեյովիցեն»։

Գյումրիի «Շիրակի» կազմում Դիոպը մեկական անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն (2012/13թթ․), գավաթակիր (2011/12թթ․) և սուպերգավաթակիր (2013թ․)։ 2016/17թթ․ մրցաշրջանում նա «Ֆաստավ Զլինի» հետ նվաճել է Չեխիայի գավաթը։ Նա ժամանակին հանդես է եկել Սենեգալի Մ-17, Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, ինչպես նաև մեկ հանդիպում է անցկացրել Սենեգալի ազգային հավաքականում՝ 2014թ․-ի մայիսին մասնակցելով Կոլումբիայի հավաքականի հետ ընկերական խաղի

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում