Սպորտ 4 տարի առաջ - 01:17 08-09-2022

Չեմպիոնների լիգա․ «Բարսելոնան» ջախջախեց «Վիկտորիային», «Նապոլին» դաս տվեց «Լիվերպուլին», այլ արդյունքներ

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրը։

Երկրորդ խաղային օրը կայացել են 8 հանդիպումներ։

A խումբ

«Այաքսը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Ռեյնջերսի» դարպասը։

«Նապոլին» փայլուն հաղթանակ է տարել «Լիվերպուլի» նկատմամբ՝ 4։1։ Իտալական թիմի կազմում դուբլի հեղինակ է դարձել Պյոտր Զելինսկին, մեկական գոլ էլ խփել են Զամբո Անգիսան և Ջիովանի Սիմեոնեն։ Հյուրերի միակ գոլը խփել է Լուիս Դիասը։

Հանդիպման տեսությունը․



B խումբ

Մադրիդի «Աթլետիկոն» դրամատիկ հաղթանակ է տոնել «Պորտուի» նկատմամբ՝ 2։1։ Ավելացված 11-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Անտուան Գրիզմանը։

Խմբի մյուս խաղում «Բրյուգեն» նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթել է Լևերկուզենի «Բայերին»։

C խումբ

«Բարսելոնան» ջախջախիչ՝ 5։1 հաշվով հաղթանակ է տարել Պլզենի «Վիկտորիայի» նկատմամբ։ Կատալոնական թիմի կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Ռոբերտ Լևանդովսկին, մեկական գոլի հեղինակ են դարձել Ֆրանկ Կեսիեն և Ֆերան Տորեսը։ Պլզենի թիմի միակ գոլը խփել է Յան Սիկորան։

Հանդիպման տեսությունը․



«Ինտեր» - «Բավարիա» հանդիպման մասին՝ այստեղ։

D խումբ

«Տոտենհեմը» Ռիշարլիսոնի դուբլի շնորհիվ հաղթել է «Մարսելին»։

Խմբի մյուս խաղում «Սպորտինգը» 3 անպատասխան գնդակ է ուղարկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դարպասը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը