Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:39 06-09-2022

Հայաստանի քաղաքային որոնողափրկարարական թիմը կատարել է INSARAG-ի վերաորակավորման քննություն-վարժանքը

Հայկական քաղաքային որոնողափրկարարական թիմը 36-ժամյա վարժանք է անցկացրել ՄԱԿ-ի միջազգային որոնողափրկարարական խորհրդատվական խմբի (INSARAG - International Search and Rescue Advisory Group) չափորոշիչներին համապատասխան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, խմբի աշխատանքին հետևել է ՄԱԿ-ի վերաորակավորող հանձնաժողովի պատվիրակությունը։