Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 19:23 05-09-2022

Հետախուզվողը հայտնաբերվել է օդանավակայանում

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները սեպտեմբերի 4-ին, ժամը 03.20-ին, Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են բերել 45-ամյա Հովհաննես Մ.-ին, որը 2018 թ. հոկտեմբերի 29-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա հանձնվել է ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներին: