Ավարտվել է ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրը։
Տուրի վերջին խաղում ԲԿՄԱ-ն հյուրընկալել էր «Ուրարտուին»։ Հյուրերը գերվստահ հաղթանակ տարան 4:1 հաշվով։
«Ուրարտուի» կազմում հեթ-տրիկ է ձևակերպել Մաքսիմ Մայրովիչը, մեկ գոլ էլ խփել է Սերգեյ Մկրտչյանը։ «Բանակայինների» միակ գոլը խփել է Միքայել Միրզոյանը։
Դմիտրի Գունկոյի գլխավորած «Ուրարտուն» 12 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական, իսկ ԲԿՄԱ-ն 3 միավորով նախավերջինն է։