Մամուլ 4 տարի առաջ - 09:30 03-09-2022

Երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին. իրավապահ համակարգը՝ խնդրի առաջ. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգը 44-օրյա պատերազմի գործողությունների մասով հարուցված քրեական գործերով կանգնել է մի խնդրի առաջ: Բանն այն է, որ 2020 թ. 44-օրյա պատերազմի գործերը քննող նախաքննական մարմիններին պատերազմի ոչ բոլոր նյութերն են հասու, քանի որ դրանք համարվում են պետական, ռազմական գաղտնիք:

Ավելին՝ մեզ հասած լուրերի համաձայն՝ նախաքննական մարմիններից մեկը դիմում է ներկայացրել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել պատերազմի մասով որոշ նյութեր, իսկ թե ինչ են պատասխանել դիմումին, մեզ առայժմ մանրամասներ պարզել չհաջողվեց, միայն գիտենք, որ այնքան էլ գոհացուցիչ չի եղել պատասխանը:

Նկատենք, որ, այս իրավիճակին զուգահեռ, Քննչական կոմիտեն բավականին ակտիվ կերպով մեկը մյուսի հետեւից մեղադրանք է առաջադրում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին Շուշիի ինքնապաշտպանությունը ճիշտ չկազմակերպելու համար եւ, դատարանի որոշմամբ, կալանքի է տանում:

Իսկ, ահա, երեկ մեղադրանք առաջադրվեց Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Թե ինչն է ակտիվության պատճառը, դեռ անհասկանալի է. երկու տարի անց հիշել են պատերազմի մեղավորներին։

Ամբողջական հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում