Ներքին 3 տարի առաջ - 11:15 02-09-2022

ՀՀ իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունը աղետալի հարված հասցրեց ՀՀ-Արցախ միասնականությանը

«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքը ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ։
Ուղերձում նշվում է․

«1991թ․ սեպտեմբերի 2-ին ԼՂԻՄ մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը՝ հիմք ընդունելով 1990թ. ապրիլի 3-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու կարգի» մասին օրենքը, ընդունեց հռչակագիր ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին:
1991 թ. դեկտեմբերի 10-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած հանրաքվեով արցախահայության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց իր անկախ պետությանը: Այսպիսով, հայ տարեգրության մեջ արձանագրվեց մեր պատմության ամենալուսավոր էջերից մեկը՝ հայոց երկրորդ պետականության ծնունդը, որը նվաճվեց և իրողություն դարձավ ողջ հայ ժողովրդի հերոսական նվիրումի, անձնուրացության, համառ ու աննահանջ պայքարի շնորհիվ։

Տարիների համառ ու տքնաջան աշխատանքով, զոհողություններով ու խիզախումներով, արցախահայության՝ անկախության գաղափարի անմնացորդ նվիրումով կերտվեց Արցախի հանրապետությունն՝ իր սահմանադրական հարաբերություններով, կայացած պետական ինստիտուտներով, կրթական և մշակութային հաստատություններով, տնտեսական կարողություններով։

Արցախն ամրանում էր, համազգային ճիգով օրեցօր կայանում այն համոզումով, որ այն Հայրենիքի, Հայաստանի Հանրապետության հետ անվտանգային, հոգևոր ու տնտեսական մեկ համակարգ է, նույն զարկերակին ուժ տվող և նրանից ուժ ստացող անբաժան մարմին։

Ավաղ, Հայաստանի գործող իշխանությունների կողմից վարվող արկածախնդիր, կարճատես և ապազգային քաղաքականությունը կորստաբեր և աղետալի հարված հասցրեց Հայաստան-Արցախ անքակտելի միասնականությանը, անվտանգային լրջագույն սպառնալիքների առջև կանգնեցնելով մեր զույգ պետություններին։

Եվ, այնուամենայնիվ, որքան էլ ծանր լինեն մեզ պարտադրված 44-օրյա պատերազմի հետևանքները, Արցախի ճակատագիրը մեր բոլորի ձեռքում է։

Պարտությունը դեռ դատավճիռ չէ։

Անկախություն և արժանապատվություն նվաճում են այն ազգերը, որոնք չեն հրաժարվում իրենց երազանքներից, որոնք սեփական իրավունքները պաշտպանել գիտեն, գիտեն հողի ու Հայրենիքի գինը։

Մենք՝ համայն հայ ժողովուրդը, նոր հաղթանակներ կոփելու թե’ համառություն, թե’ համոզում և թե’ ներուժ ունենք։»։

Միասին մենք կարող ենք։

Կեցցե՜ Արցախի Հանրապետությունը։

Կեցցե՜ միասնական հայ ժողովուրդը։

«Հայաստան» դաշինք

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ