Միտք Ներքին 4 տարի առաջ - 00:17 31-08-2022

Դու իմ նորածին թոռնուհուն հայրենիք ես պարտք

Լսում ես Միքայել Արզումանյանի ձերբակալության մասին ու մտածում՝ Աղավնոյի, Սուսի, Բերձորի դավաճանական հանձնման համար մեղավոր չկա՞։ Մինչև Միքայել Արզումանյանի ՊԲ հրամանատար նշանակվելն ամեն ինչ ընթանում էր գերազանց և նրա նշանակումից հետո միայն կատարվե՞ց դավաճանությունը։ Այն, որ մեր զինվորը ի սկզբանե դավաճանված էր, անխոս է, այն, որ մեր փայլուն սերունդը հիրավի հերոսական պայքար էր մղում մեր հայրենիքի, պատվի, արժանապատվության համար, աներկբա է։

Պլանավորված կոտրեցին մեր բանակի ոգին, ողնաշարը, մեր առյուծ ազգի մի ստվար մասի վերածեցին մորթապաշտների , որոնք հայրենիքը կյանքից գերադասելու փոխարեն անում են հակառակը՝ տանք ամենն ինչ ուզում են, միայն թե խաղության դարաշրջանում ապրենք։ Այդպես մտածողներին կասեմ. տվեք ձեր կանանց, դուստրերին, քույրերին, բայց մեր հայրենիքը հանգիստ թողեք, հայրենիքը չի սակարկվում։ Իսկ քեզ, գերագույն գլխավոր հողա և ամենինչատու կասեմ. դու մեր պատմության մեջ արդեն դաջվել ես որպես նողկալի ու քստմնելի արարած, ուր էլ լինես, ում հովանու տակ էլ թաքնվես, չես խուսափելու պատասխանատվությունից, դու իմ նորածին թոռնուհուն հայրենիք ես պարտք, դու ինձ և իմ ազգին բացի հայրենիքից ոգի ու արժանապատվություն ես պարտք, պատրաստվիր արդար, միևնույն ժամանակ դաժան դատաստանի։


Երևանի Արարատի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյան

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

Ձեզ գուցե հետաքրքրի