Սպորտ 4 տարի առաջ - 23:50 27-08-2022

Ֆուտզալի Չեմպիոնների լիգա. «Երևանը» հաղթեց «Լոնդոն Հելվեցիային»

Ֆուտզալի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի շրջանակում օգոստոսի 27-ին կայացած վերջին խաղում «Երևանը» մրցեց անգլիական «Լոնդոն Հելվեցիայի» հետ:

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնը առավելության հասավ մրցակցի նկատմամբ 8:4 հաշվով:

«Երևան» - «Լոնդոն Հելվեցիա»՝ 8:4
Գոլերը՝ Մելիքյան, 01'31'', 35'39'' Ռիբեյրո, 06'10'', Դերմենջյան, 10'05'', Մաշումյան, 22'21'', Մորեյրա, 27'42'', 39'56'', Սարգսյան, 31'02'', Լուկաս Ֆեռաս, 34'15'' (6մ), Թումբարյան, 34'36'', 34'56'', Գալստյան, 39'47''


Օրվա մյուս խաղում լատվիական «Պետրո-վ-ը» 8:1 հաշվով առավելության էր հասել ջիբրալթարական «Եվրոպայի» նկատմամբ:

Այսպիսով, C խմբի մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը հետևյալն է. 1-ին տեղը 6 միավորով գրավեց «Պետրո-վ-ը» (Լատվիա), նույնքան միավոր ունեն 2-րդ տեղը զբաղեցրած «Լոնդոն Հելվեցիան» (Անգլիա) և 3-րդ տեղում գտնվող «Երևանը», իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց «Եվրոպան» (Ջիբրալթար):

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը