Ներքին 3 տարի առաջ - 19:06 26-08-2022

Աննա Հակոբյանի՝ Արագածոտնի մարզ երկօրյա այցելությունից բոլորը գոհ են` բացի մարզի բնակիչներից

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երկու օր շարունակ՝ օգոստոսի 23-24-ին, աշխատանքային այցով գտնվել է Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում։

Մարզպետարանի պաշտոնական կայքէջում հանդիպման մասին կան մի քանի հրապարակումներ, որոնցից կարելի է ենթադրել, որ այցը եղել է մշակութային։ Վարչապետի տիկինը Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի, Աշտարակի քաղաքապետ, նախկին ՀՀԿ-ական Թովմաս Շահվերդյանի ուղեկցությամբ եղել է Բյուրականի աստղադիտարանում, արվեստի ակադեմիայում, որտեղ քննարկում է ունեցել գործարար կանանց և կրթական ոլորտի ներկայացուցիչների հետ, այնուհետև նրան ուղեկցել են Պերճ Պռոշյանի տուն-թանգարան։ Այցելել է նաև Թալին համայնքի Գեղարվեստի դպրոց և «Նավակ» մանկական զարգացման կենտրոն, եղել է Դաշտադեմի ամրոցում, զրուցել Թալինի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ, այցելել է նաև Ոսկեվազ համայնքի «Ավալանժ» վարդերի ջերմոցային տնտեսություն։ Վարչապետի տիկինն Արագածոտնի մարզ երկօրյա այցն ամփոփել է Ներքին Բազմաբերդ համայնքում՝ Սարգսյանների բազմազավակ ընտանիքում հյուրընկալվելով։

Տպավորություն է, թե Արագածոտնի այն համայնքների ղեկավարները, որտեղ այցելել է Աննա Հակոբյանը, երկար են պատրաստվել, հոգ են տարել, ուղեկցել Հակոբյանին, որի մասին մի քանի հրապարակումներ են արել թե՛ Սերգեյ Մովսիսյանը, ով տեղադրել է հինգ նյութ այցի վերաբերյալ, թե՛ Աշտարակի համայնքնապետարանի պաշտոնական ֆեյսբուքյան էջը՝ իբրեւ մարզպետարանի գործունեություն, թե ինչպես է մարզպետը ուղեկցել վարչապետի տիկնոջը:

Հանդիպման նպատակը պարզելու համար Oragir.news-ը կապ հաստատեց Աշտարակի համայնքապետարանի հանրային կապերի պատասխանատու Նանե Ավանեսյանի հետ՝ հարցնելով, թե ինչպես է անցել հանդիպումը, և որն է եղել հանդիպման նպատակը։ Նա պատասխանեց միայն, որ այցը եղել է երկօրյա՝ այլ մեկնաբանություններ այդպես էլ չտալով մեր հարցերին։

Oragir.news-ը զրուցեց նաև Աշտարակ քաղաքի բնակիչներից մեկի հետ, ով ցանկացավ անանուն մնալ՝ հարցնելով, թե ինչ են խոսում քաղաքում հանդիպման մասին, ինչպես են ընդունում վարչապետի տիկնոջը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ նկարներին նայելով կարելի է ենթադրել, որ հանդիպումը լավ է անցել. «Այո, իրեն դիմավորել են Շահվերդյանը ու Մովսիսյանը, ունեցել են ջերմ շրջագայություն, այնուհետ Թալինի քաղաքապետի թեկնածուն Սապեյանը Հակոբյանին հրավիրել է, ունեցել են ճաշկերույթ, ու այդ ամենը անցել է ջերմ մթնոլորտում։ Աշտարակի բնակիչները շատ ուրախ ու հաճո բառեր Էին ասում Հակոբյանի անձի վերաբերյալ, իսկ շատերն էլ քարկոծում, քանի որ 44-օրյային Արագածոտնի մարզը շատ զոհեր ունեցավ, և հենց այդ ընտանիքներն են, որ աչքով աչք չունեն ներկայիս Կառավարության մասին։ Ի դեպ Կառավարությունից մարդիկ էին եկել Աշտարակ, Շահվերդյանի աշխատանքից դժգոհ են եղել՝ նշելով, որ փողոցները քար ու քանդ վիճակում են, մի քանի փողոց ու այգին է վերանորոգված, իսկ ինչու, եթե Կառավարությունը այդքան գումար է փոխանցել, կատարվել է քիչ աշխատանք, ինչու Աշտարակի աջ ափը չունի մշտական ջուր, հիմա տարվում են ոռոգման աշխատանքներ»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին