Ներքին 4 տարի առաջ - 13:44 26-08-2022

ՀՀ դրոշն անարգելը կարժենա 10 հազար դրամ, իսկ Արցախինի դեպքում պատիժ չի լինի

Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգիրքը պետական խորհրդանիշներն անարգելու համար ավելի մեղ պատիժներ է սահմանում։

2003 թվականին ընդունված և հուլիսի 1-ին ուժը կորցրած քրեական օրենսգրքի 331-րդ հոդվածը սահմանում էր, որ «Հայաստանի Հանրապետության զինանշանը, Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը, ինչպես նաև այլ պետության պետական խորհրդանիշներն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»։

Նշենք, որ նվազագույն աշխատավարձ է համարվում 1000 դրամը, և տուգանքը կազմում է 100 հազարից 250 հազար դրամ։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական օրենսգրքում տունգանքի չափը նվազեցվել մինչև 10 հազար դրամ, կալանքը փոխարինվել հանրային աշխատանքով, իսկ ազատազրկման ժամկետը 1 տարուց իջեցվել է առավելագույնը 2 ամիս։

Նոր օրենսգրքի 427-րդ հոդվածում նշվում է։ «Հայաստանի Հանրապետության զինանշանը, պետական դրոշը կամ պետական օրհներգն անարգելը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը տասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով»։

Փաստորեն ստացվում է նաև, որ նոր օրենսգրքում հանվել է «այլ երկրների պետական սիմվոլների» անարգման վերաբերյալ դրվագը, և ՀՀ նոր Քրեական օրենսգրքով Արցախի պետական դորշն անարգելը այլևս քրեորեն հետապնդելի արարք չի դիտարկվի։

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
16:18 Վանաձորում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ»-ը. բուժառուն մահացել է
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
16:00 Սուբյեկտիվ խնդիր էր դրված այդ ծեծուջարդի մեջ ներքաշել Էդգար Ղազարյանին, նախ՝ լավ ծեծել Էդգարին
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ