Ներքին 4 տարի առաջ - 11:05 26-08-2022

4.5 ամսով ծառայությունը նրա համար է, որ հանգրվանեն պահեստազորի այնպիսի խմբերում, որի պարագայում չեն խուսափի մոբիլիզացիոն հավաքներից․ Աբրահամյան

«Այս գրառումս այն մարդկանց համար է, ովքեր կարծում են, որ 24 մլն դրամ վճարելով և 4.5 ամսվա ծառայությամբ սահմանափակվելով լուծվում է արտագաղթի և քաղաքացիության փոփոխության հետ կապված հարցերը։
Իշխանության նախաձեռնության բացահայտ կամ թաքնված աջակցողների հիմնական փաստարկն այն է, որ հիմա էլ շատերը խուսափում են ծառայությունից ու դրա համար շատերը ընտանիքներով արտագաղթում են կամ ստիպված այլ երկրի քաղաքացիություն են ընդունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Ավելին՝ հեռու գնալով, որոշները նույնիսկ պնդում են, որ սա ոլորտում կոռուպցիան վերացնելու ամենահարմար տարբերակն է, որի դեպքում սև գումարները պարզաջրվում և բյուջե են գնում։
Սկսեմ նրանից, որ երկրից գնացողների կամ քաղաքացիություն փոխողների գլխավոր մտավախությունը տարբեր ժամկետներով հավաքներն են և հնարավոր մարտական գործողությունները, որի դեպքում պահեստազորի համապատասխան խմբերում, կարգերում ընդգրկվածները զորակոչվում են ու մեկնում պատերազմ։
Իշխանության նախաձեռնությամբ նախատեսված 4.5 ամիս ժամկետով ծառայությունն առաջին հերթին նրա համար է սահմանված, որպեսզի 24 մլն գումար վճարածները հետագայում հանգրվանեն պահեստազորի այնպիսի խմբերում և կարգերում, որի պարագայում նրանք չեն խուսափի մոբիլիզացիոն հավաքներից, իսկ պատերազմական գործողությունների դեպքում կզորակոչվեն։
Այսինքն՝ այն մարդիկ, ովքեր պատրաստ են 24 մլն դրամ վճարելուն, դա նախատեսված է միայն պարտադիր զինվորական ծառայությունը 19.5 ամսով կրճատելուն, բայց ոչ երբեք հավաքների կամ պատերազմական գործողություններին չմասնակցելուն։
Այնպես որ սա ո՛չ արտագաղթ է կանխելու, ո՛չ էլ այլ երկրի քաղաքացիություն ստանալն է կանխելու։
Արտագաղթը, քաղաքացիության փոփոխությունն այլ համալիր լուծումներ է պահանջում, որն օդի ու ջրի պես պետք է մեր երկրին, սակայն այս իշխանությունը նման խնդիր լուծելու ո՛չ կամք, ո՛չ էլ հնարավորություն ունի։
Ինչ վերաբերվում է նախաձեռնության «հակակոռուպցիոն» բնույթին, ապա դրա դեմ պետք է պայքարել վերահսկողության ուժեղացման և օրենսդրական բացերը լրացնելու ճանապարհով»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը