Մամուլ 4 տարի առաջ - 08:45 26-08-2022

Փաստաբանը Սուրմալուի հրդեհի մասով դիմել է վարչապետին և Երևան քաղաքի դատախազին. Ժողովուրդ


«Ժողովուրդ» օրաթերթիը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբան Տիգրան Մուրադյանը դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ Երեւան քաղաքի դատախազ Սեւակ Հովհաննիսյանին։ Իր դիմումի մեջ նա, մասնավորապես, նշել է. «Տեսչական մարմնի իրավասու պաշտոնյաները, հասկանալով, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնը գտնվում է բարձր ռիսկայնության խմբում եւ բացահայտված խախտումներով պայմանավորված՝ մարդկանց կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին բարձր ռիսկայնության վնաս հասցնելու վտանգ է ներկայացնում, հանդուրժել եւ որեւէ միջոց չեն ձեռնարկել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ: Փոխարենը, խախտումները վերացնելու ժամկետ տրամադրելով, «Սուրմալու» առեւտրի կենտրոնը շարունակել է իր գործունեությունը, որով, ըստ էության, ստացվում է, որ հնարավորություն է տրվել շրջանցել այդ խախտումները եւ շարունակել գործունեությունը:
Ուստի, այս եւ այլ հանգամանքներով պայմանավորված, անհրաժեշտ է նախաձեռնել քրեական վարույթ եւ միջոցներ ձեռնարկել, որպեսզի քրեաիրավական գնահատական տրվի Տեսչական մարմնի իրավասու պաշտոնատար անձանց վարքագծին, եւ վերջիններիս նկատմամբ իրականացվի օբյեկտիվ ծառայողական քննություն»:
Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում հրդեհ ու պայթյուն էր տեղի ունեցել օգոստոսի 14-ին, որի հետեւանքով ունեցանք 1 անհետ կորած, 60 վիրավոր եւ 16 զոհ»։
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում