Ներքին 4 տարի առաջ - 22:55 25-08-2022

Քսաներկուամյա աղջիկը դանակահարել է 40-ամյա տղամարդուն

Ոստիկանությունը «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից օգոստոսի 25-ին, ժամը 00.10-ին հաղորդում է ստացել, որ որովայնի կտրած-ծակած, թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 40-ամյա տղամարդ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ օգոստոսի 24-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Բաղրամյան փողոցի շենքերից մեկի բակում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդուն դանակահարել է 22-ամյա հարևանուհին: Ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում 22-ամյա աղջիկը ներկայացել է Վաղարշապատի բաժին և խոստովանել արարքը:

Ըստ աղբյուրի՝ նա ներկայացվել է նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց