Ներքին 4 տարի առաջ - 18:06 25-08-2022

Մեքենաս թողեցի, մի կերպ եկա. Աղավնոն վերջինը լքած բնակիչ

«Ժամկետը կեղծ թիվ էր, որովհետև ասել էին մինչև 25-ը, բայց մեզ ավելի շուտ էին փորձում տեղահանել։ Թե՛ Արցախի ղեկավարությունը, թե՛ Հայաստանի իշխանությունները որևէ բան չարեցին։ Երևի, եթե չստեմ, արդեն ամսի 5, 10-ից սկսած՝ իրենք փորձում էին մեզ տեղահանել, այո՛, հենց արցախյան իշխանությունները։ Այնտեղ եկել էր Հայկ Խանումյանը, ես սա ասում եմ, որ ինքն իմանա, որ իր բախտը բերել է. եթե այդ պահին այնտեղ լինեի, կալանավորելու էի, թույլ չէի տալու, որ գնար մինչև վերջ»,- Oragir.news-ի հետ զրույցում պատմեց Մարտիրոս Հակոբյանը, ով ընտանիքով ապրել է Աղավնոյում, և վերջին բնակիչն է եղել, ով լքել է այն։

«Մի կերպ եմ եկել Աղավնոյից, մեքենաս թողեցի, եկա, ասացին՝ կուղարկեն, բայց դեռ կասկածում եմ, որ կուղարկեն, մեջն էլ՝ 300 հազար դրամ գումար կար։ Այ թե հիմա դա ում կմնա, արդեն չգիտեմ։ Այստեղ վարձով ենք ապրում, թոշակ եմ ստանում, ընտանիքով ենք, մեզ ասել են, որ տասը միլիոն փոխհատուցում են տալու, բայց վստահ եմ, դա էլ չի լինի, համ էլ, տասը միլիոնով ի՞նչ տուն գնենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում