Մամուլ 4 տարի առաջ - 08:56 24-08-2022

Նոր կանոններ զբոսաշրջության ոլորտի համար. խախտելու դեպքում` մեծ տուգանքներ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մտադիր է օրենսդրորեն կարգավորել զբոսաշրջության ոլորտը։ Ավելին՝ «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածներ խախտելու դեպքում կնշանակվեն մեծ տուգանքներ։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ զբոսաշրջային օպերատորը եւ զբոսաշրջային գործակալը զբոսաշրջային փաթեթը սպառողին ուղղակիորեն վաճառելու դեպքում պետք է կնքեն օրենքին եւ ՀՀ կառավարության հաստատած օրինակելի պայմանագրին համապատասխանող պայմանագիր։
Սպառողի հետ զբոսաշրջային օպերատորի եւ զբոսաշրջային գործակալի պայմանագիրը պետք է պարունակի հետեւյալ պարտադիր դրույթները՝ զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը, բանկային հաշվեհամարը, պետական գրանցման եւ որպես ծանուցված գործունեություն հաշվառման համարը, զբոսաշրջային փաթեթի նկարագրությունը եւ իրականացման ժամկետները, զբոսաշրջային փաթեթում ներառված ծառայությունների նկարագրերը, ժամկետները եւ որակական նկարագրերը, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների տեսակը, որակավորման կարգը, ժամանման երկրում կամ վայրում հյուրանոցային տնտեսության օբյեկտի գտնվելու վայրը, տեսակը, որակավորման կարգը, սննդի կազմակերպման եւ մատուցման հաճախականությունը, պայմանները, հանրային սննդի օբյեկտի որակավորման կարգը, տեսարժան վայրերի այցելության ծրագրերը, մշակութային եւ այլ միջոցառումները, զբոսաշրջային փաթեթի գինը բոլոր անհրաժեշտ վճարումների, հարկերի եւ տուրքերի մանրամասներով։ Այս պահանջները խախտելու դեպքում կնշանակվի տուգանք՝ 300 հազար դրամի չափով։ Բացի այս, մեզ հայտնի դարձավ, որ հյուրանոցային ծառայություն մատուցող անձը օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում հյուրի գույքի կորստի, պակասորդի կամ վնասվածքի համար՝ բացառությամբ հյուրի այն դրամի, այլ արժութային արժեքների, արժեթղթերի եւ այլ թանկարժեք գույքի կորստի համար, որոնք հյուրը պահել է իր վերահսկողության տակ:
Հյուրանոցային ծառայություն մատուցող անձը պարտավոր է հյուրանոցային տնտեսության օբյեկտում՝ հյուրերի համար տեսանելի տեղում տեղադրել հետեւյալ տեղեկատվությունը` հյուրանոցային տնտեսության օբյեկտի անվանումն ու որակավորման կարգը, մատուցվող ծառայությունների ցանկը եւ կացությանն առնչվող հիմնական ծառայությունների գնացուցակը, հաշմանդամություն ունեցող անձանց ծառայություններ մատուցելու հնարավորությունը հավաստող տեղեկատվություն: Այս պահանջները խախտելու դեպքում տուգանքի չափը կկազմի 200 հազար դրամ»։
Ամբողջությամբ հոդվածը` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը