Մամուլ 4 տարի առաջ - 08:05 20-08-2022

Հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ կտեղադրվի. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.
«Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում՝ e-draft.am-ում, շրջանառության մեջ է դրվել մի նախագիծ, որով նախատեսվում է հայ-ադրբեջանական պետական սահմանին 3 անցակետ ստեղծել։ Առաջին անցակետը Սոթքի հատվածում է եւ, ենթադրաբար, կապելու է դեպի Վարդենիս գնացող ճանապարհը հայկական կողմի ջանքերով կառուցված Սոթք-Քարվաճառ ճանապարհի հետ, որն իր հերթին Ադրբեջանը թունելներով եւ նոր ճանապարհներով կկապի Գանձակի եւ Ադրբեջանի հյուսիս-արեւմտյան այլ շրջանների հետ։ Երկրորդ անցակետն Արարատի մարզում՝ Նախիջեւանի սահմանին է՝ Երասխ-Սադարակ հատվածում, երրորդ անցակետը Քարահունջ-«Էյվազլի» կոչված հատվածում է։


Ուշագրավ է, որ ոչինչ նշված չէ հարավում՝ Մեղրիի հատվածում անցակետի ստեղծման, ինչպես նաեւ հյուսիսում՝ Տավուշի մարզում անցակետ տեղադրելու մասին։ Նշվածներն այն հատվածներն են, որտեղ, ենթադրաբար, կարող է բացվել երկաթուղային հաղորդակցություն, այսինքն՝ առաջնահերթություն է տրվում ավտոմոբիլային ճանապարհներին կամ, այլ կերպ ասած, Ադրբեջանի համար հարմար միջանցքների շահագործմանը, մինչդեռ խոսվում էր ընդհանուր կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, որտեղ նաեւ Հայաստանին ձեռնտու ճանապարհներ կապաշրջափակվեն»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը