Ներքին 4 տարի առաջ - 21:32 19-08-2022

Կամբոջայի Թագավորությունում‭ ‬ՀՀ ‬դեսպան‭ ‬Վահրամ‭ ‬Կաժոյանն իր հավատարմագրերն է հանձնել թագավոր‭ին ‬

Օգոստոսի‭ ‬18-ին Կամբոջայի Թագավորությունում‭ ‬ՀՀ ‬դեսպան‭ ‬Վահրամ‭ ‬Կաժոյանը ‬(նստավայրը՝‭ ‬ք.‭ ‬Հանոյ) իր հավատարմագրերն է հանձնել Կամբոջայի Թագավոր‭ ‬Պրեա‭ ‬Բաթ Սամդեք Պրեա Բորոմնիթ Նորոդոմ Սիհամոնիին:

‬Շնորհավորելով Վահրամ‭ ‬Կաժոյանին‭ ‬Կամբոջայի‭ ‬Թագավորությունում‭ ‬ՀՀ‭ ‬առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ` ‬Կամբոջայի‭ ‬Թագավոր‭ ‬ Նորոդոմ‭ ‬Սիհամոնին մաղթեց նրան արգասաբեր գործունեություն՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների և ‭վստահություն է հայտնել, որ ՀՀ դեսպանը կիրականացնի իր վրա դրված բարձր առաքելությունը: ‬

Դեսպան Կաժոյանը կարևորել է 2021 թվականին Հայաստանում Կամբոջայի Թագավորության առաջին‭ ‬դեսպանի նշանակումը և նրա հետ համատեղ աշխատելու պատրաստակամություն հայտնեց:

Կողմեր‭ը ‬քննարկել են ‬երկու երկրների‭ ‬միջև‭ ‬հետաքրքրություն‭ ‬ներկայացնող‭ ‬ոլորտներում հետագա հարաբերությունների զարգացման,‭ ‬միջազգային‭ ‬ ‭ ‬կազմակերպություններում համագործակցության‭ ‬հետագա‭ ‬խորացման հնարավորությունները, ինչպես նաև երկու երկրների‭ ‬միջև‭ ‬իրավապայմանագրային‭ ‬դաշտի ընդլայնմանը, ցեղասպանությունների կանխարգելմանը, մշակութային-զբոսաշրջային փոխանակումներին վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց