Ներքին 4 տարի առաջ - 21:14 18-08-2022

Ոստիկանները հայտնաբերել են Հագվի գյուղի սպանություն կատարած բնակչին

ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 15-ի ժամը 17.30-ի սահմաններում Լալվար սարի Ռուշանի գոլատեղ կոչվող հանդամասում Աքորի գյուղի 51-ամյա բնակիչն ու Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը վիճաբանել են, քաշքշել իրար, հայհոյել, ինչից հետո 54-ամյա տղամարդը իր «ՈՒԱԶ»-ով գնացել է Հագվի, տնից վերցրել երկփողանի որսորդական ողորկափող հրացանը, վերադարձել հանդամաս, ապա շարունակելով վեճը՝ երկու անգամ կրակել է 51-ամյա աքորեցու վրա, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, օգոստոսի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգեր են ստացվել, որ Լոռու մարզի Աքորի գյուղի Կաճաճկուտի սարում խոտհնձի ժամանակ վիճաբանություն է եղել, հնչել են կրակոցներ, կա վիրավոր:

«Պարզվել է նաև, որ դեպքից անմիջապես հետո տուժածի հարազատները հանդամասում ծեծի են ենթարկել Հագվի գյուղի 54-ամյա բնակչին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հագվի գյուղի 54-ամյա բնակիչը Կաճաճկուտ-Աքորի ճանապարհին, հանցագործության գործիք հրացանով հանդերձ, հայտնաբերվել է: Նա ձերբակալվել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը