Խոսք Ներքին 4 տարի առաջ - 18:56 18-08-2022

Ապերախտ են. թող իրենց մամուլի բերանը փակեն. Արա Պապյանը՝ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարաության մասին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ՝ նշելով, որ վրդովված են տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ոնեցած ողբերգությանը ներգրավվածության համար։ «Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները»,- նշված է եղել հայտարարության մեջ։

Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Կանադայում ՀՀ նախկին դեսպան Արա Պապյանի հետ՝ հարցնելով, թե ինչով է պայմանավորված ՌԴ ԱԳՆ-ի հետևյալ արձագանքը։ Պապյանն ասաց. «ՀՀ մամուլը, համեմատած ՌԴ մամուլի, ազատ է, և ըստ մի շարք միջազգային փաստաթղթերի, որոնց մաս են կազմում և՛ ՀՀ-ն, և՛ ՌԴ-ն, մամուլն ազատ է, մարդիկ կարծիք են արտահայտում, քանի որ այդ կարծիքը իրենց բռնի ձևով չեն պարտադրում։ Հիմա ի՞նչ է ուզում ՌԴ-ն, որ ՀՀ իշխանությունն ի՞նչ անի դրանից։

Դա կոպիտ միջամտում է համարվում, իր դիրքի չարաշահումն է ՀՀ-ում։ Մյուսը հարցը հետևյալն է․ իրենք ինչո՞ւ չեն փորձում սեփական մամուլի բերանը փակել, որը հակահայաստանյան, հակահայկական հայտարարություններ է անում,և դա անում են նաև պետական լրատվամիջոցներով, նսեմացնող, վիրավորական հայտարարություններ են անում, ինչպես նաև հենց այս դեպքերի՝ «Սուրմալու»-ի առնչությամբ զրպարտիչ հայտարարություններ անելով, որը որևէ ձևով չի վերահսկվում։ Դա ՀՀ իշխանությունների սխալն է, որովհետև որևէ ձևով դրան անդրադարձ չի կատարվում, այնինչ պետք է պարբերաբար դրան անդրադառնալ։ Խոսքը պետական լրատվամիջոցների մասին է, ոչ թե որ անհատներն են գրում, քանի որ մարդը կարծիք արտահայտելու իրավունք ունի։ Այլ է, որ պետությունը հնարավորություն է տալիս իր դաշնակից իշխանություններին զրպարտիչ ու նսեմացնող հայտարարութոյւններ անել։

Նախ ասեմ, որ սա անզորությոան ցուցանիշ է, որովհետև վստահեցնում եմ ձեզ, որ մեր մամուլում շատ ավելի հաճախ հակաամերիկյան, հակաբրիտանական հայտարարությւններ են արվում, և այդ երկրները որևէ կերպ չեն արձագանքում, որովհետև ուժեղ երկրներ են։ Ինքնին հայտարարությունից ոչինչ չի բխում, բայց հայտարարությունը ինքն է բխում վերաբերմունքից։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը երբեք չի ընկալել ՀՀ-ին որպես գործընկեր, և սա ամբողջությամբ պատրվակ է իր համար, այսինքն՝ ոչ թե սա պատճառ է, այլ պատրվակ՝ ասելու համար, որ դե դուք եթե այսպես եք վարվում, ես էլ այնպես եմ վարվում՝ անկախ նրանից, թե դա կլինի «Սուրմալու»-ի կամ որևէ այլ իրադարձության մասով, միևնույնն է, ՌԴ շահը համապատասխանում է թուրք -ադրբեջանական շահին ու հակահայ քաղաքականությունն իրականացրել ու շարունակելու է իրականացնել, և դա կապ չունի ՀՀ վերաբերմունքի հետ։

Հայաստանի նման ՌԴ-ին նվիրված երկիր աշխարհում չկա, անգամ Բելառուսն այդպես չէ, բայց միևնույնն է, ՌԴ-ն ապերախտաբար չի ընդունել և չի էլ ընդունելու, և դա ՀՀ սխալն է, որ ինքը շարունակում է դաշնակից մնալ ՌԴ- ի հետ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից