Ներքին 4 տարի առաջ - 00:39 18-08-2022

Նման ամեն գրառում անողը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն իրեն տարանջատում է ժողովրդից․ Լևոն Սարդարյան

Երևան քաղաքի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Խելագարվելու բան ա։

Հերիք ա մեկնումեկն իրեն մի անասունություն թույլ տա, խոզություն անի, իրեն ստահակի կամ սրիկայի պես պահի, մենք իրար հերթ չտալով էդ ամենը պրոյեկտում ենք ժողովրդի, հետո՝ հանրության, իսկ հետո նաև ազգի վրա՝ բղավելով, թե՝ մարդիիիիկ, մենք էս ինչ վատն ենք, տգետ ենք ու տկար, անբարո ու անխիղճ։ Դա անում ենք կամովի։ Որևէ մեկին չեն ստիպում, չէ՞, ՖԲ-ում էդ բովանդակությամբ ստատուս գրել։ Ով անում՝ սեփական կամքով ա անում։ Կուզե՞ք՝ բացատրեմ, թե՝ ինչու։ Որովհետև նման ամեն գրառում անողը կամ միտք արտահայտողը գիտակցաբար կամ ենթագիտակցորեն իրեն տարանջատում ա ժողովրդից, հանրությունից ու ազգից՝ էն տրամաբանությամբ, թե՝ եթե ես էս մասին բարձրաձայնում եմ, ուրեմն ինքս էդպիսին չեմ։ Ու, իր խորին համոզմամբ, նման կերպ ինդուլգենցիա ա ստանում։ Հորդորս ձեզ՝ ձեր արածները ԲՈԼՈՐԻ վրա մի տարածեք, ձեր վախերը որպես իրականություն մի ներկայացրեք։ Դա ոչ միայն արդար չէ, այլև, գոնե հասկացողների համար, աստիճանաբար նողկալի ա դառնում։ Չեմ ասում՝ թեթև ապրեք։ Բայց պարզ ու մաքուր եղեք։ Ու էդ ժամանակ կասեմ՝ արդար եք»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում